Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպան Ծովինար Համաբարձումյանը կարևորել է պարոն Էռնեկյանի մեծ դերը

Փետրվար 06,2023 21:35

Փետրվարի 4-ին դեսպան Ծովինար Համբարձումյանը Ֆլորենցիայի քաղաքապետ Դարիո Նարդելլայի հրավերով մասնակցեց արգետնտինահայ գործարար Էդուարդո Էռնեկայանին Ֆլորենցիա քաղաքի բանալիների հանձնման արարողությանը, որը տեղի ունեցավ պատմական Պալացցո Վեկիոյի սրահներից մեկում։

Ներկաների թվում էին Տոսկանայի նահանգապետ Էուջենիո Ջանին, քաղաքային և մարզային իշխանությունների ներկայացուցիչներ։

Պարոն Էռնեկյանին Ֆլորենցիայի հին  դարպասների բանալիների կրնկնօրինակը հանձնելիս՝ քաղաքապետ Նարդելլան, պարգևատրման շարժառիթների թվում նշեց  հայ գործարարի «նվիրվածությունն ու ստեղծարար ոգին, որոնք բնորոշում են նրա ձեռնարկատիրական գործունեությունը, ինչպես նաև նրա ներդրումը՝ որպես Ռաուլ Վալլենբերգ միջազգային հիմնադրամի նախագահ, ի նպաստ համերաշխության, խաղաղության և քաղաքացիական խիզախության արժեքների պաշտպանության»։

Դեսպան Համաբարձումյանն իր ելույթում կարևորեց այն մեծ դերը, որ պարոն Էռնեկյանն ունեցել իր պատմական հայրենիքի՝ նորանկախ Հայաստանի տնտեսության զարգացման և պետականաշինության գործում՝ արժանանալով պետության ամենաբարձր՝ Ազգային հերոսի կոչմանը։

 

Իտալիայում Հայաստանի դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728