Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Մանուկյանի կալանքը ևս 2 ամսով երկարաձգվեց

Փետրվար 09,2023 23:25

Դատարանի որոշմամբ` ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանի  նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարացվեց։ Հիշեցնենք, որ Սուրեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հորն առևանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։

Օգոստոսի 14-ից՝ դատարանի որոշմամբ  Սուրեն Մանուկյանը գտնվում է կալանքի տակ ՀՀ քրեական օրենսգրքի 191 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ խմբի կազմում անձի առևանգում կազմակերպելու կասկածանքով։

Սուրեն Մանուկյանի պաշտպան Սերգեյ Ոսկանյանն Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ որոշումը միանշանակ բողոքարկվելու է և շեշտեց,որ դատարանի որոշումը անհիմն է:

 

Լուսանկարը` Սուրեն Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728