Լրահոս
Օրվա լրահոսը

Սա հայ ժողովրդի անունը բարձր պահելու պայքար է, խոցված արժանապատվությունը վերականգնելու պայքար է. Մեսրոպ Առաքելյան

Փետրվար 15,2023 23:30

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, Արցախի պետնախարարի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Արցախի հերոսական ժողովուրդը մեկ անգամ չէ,  որ ամուր կանգնել է իր հողի վրա՝ չընկրկելով թշնամու հարձակումների առաջ, չխնայելով իր զավակների կյանքը, արժանապատվորեն հաղթահարելով զրկանքները։

Այսօր էլ, ատամները սեղմելով, մեր ժողովուրդը 21֊րդ դարում կույր աշխարհին ցուցադրում է հայ մարդու պայքարի անկոտրում ոգին։

Այս զրկանքները, այո,  ճանապարհի պատճառով են, բայց ճանապարհի համար չեն… Սա հայ ժողովրդի անունը բարձր պահելու պայքար է, խոցված արժանապատվությունը վերականգնելու պայքար է, գալիքի հանդեպ հույսը չկորցնելու  պայքար է…

Ու վերածնունդն այսպես է լինում։

Արցախի ժողովուրդը պատմեց աշխարհին, որ մեզ չեք կոտրի, կվիրավորեք, կխոցեք, …«բայց մենք հավերժ ենք մեր լեռների պես, դուք հողմերի պես կկորչեք վայրագ…»

Հայ ժողովուրդը սա երբեք չի մոռանա։

Երբեք։

Չի մոռանա…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728