Լրահոս
Օրվա լրահոսը

Ընկերության գործունեությունը դադարեցվել է հրդեհային անվտանգության նորմերը չպահպանելու հիմքով

Փետրվար 24,2023 17:26

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի Երևանի տարածքային ստորաբաժանման մասնագետները հրդեհատեխնիկական հետազոտություն են իրականացրել Երևան քաղաքի Արշակունյաց 210/1 հասցեում գտնվող «Եռանկյունի առկենտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում՝ տեխնիկական և հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների պահպանման նկատմամբ։

Իրականացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ նշյալ հասցեում գտնվող շենքերն ու շինությունները շահագործվում են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի թերություններով ու խախտումներով, որոնք անմիջական և ուղղակի սպառնալիք կարող են ստեղծել հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար։

Հիմք ընդունելով վերոնշյալ խախտումների վտանգավորության աստիճանը՝ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ ամբողջությամբ դադարեցվել է «Եռանկյունի առկենտ» ՍՊԸ գործունեությունը։ Տեսչական մարմնի կողմից տրված կարգադրագրով սահմանվել է հայտնաբերված թերություններն ու խախտումները վերացնելու ժամանակացույց։

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728