Լրահոս
Օրվա լրահոսը

Այդ ո՞նց է լինում, որ Ռուբեն Վարդանյանին աշխատանքից հեռացնելու Ալիեւի պահանջը կատարելուց հետո Ադրբեջանն ինքը համաձայնում է երկու հարցն էլ կարգավորել․ Արմեն Աշոտյան

Փետրվար 25,2023 21:33

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը

Օրեր առաջ ՄԱԿ-ի միջազգային դատարանը որիշեց նաեւ մերժել Հայաստանի մեկ այլ միջոց կիրառելու պահանջը, որը պետք է Ադրբեջանին կարգադրեր ձեռնպահ մնալ բնական գազամատակարարման և այլ կոմունալ ծառայությունների խաթարումից։

«Դատարանը համարում է, որ ՀՀ-ն բավարար ապացույցներ չի ներկայացրել, որ Ադրբեջանն է խաթարում բնական գազի և այլ կոմունալ ծառայությունների խաթարումը ԼՂ-ում։ Հետևապես, այդ միջոցը նույնպես կիրառման ենթակա չէ»,- հայտարարել էր դատարանի նախագահը։

Սակայն երեկ Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը կազմակերպել էր հանդիպում Արցախի և Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների միջև:
«Հանդիպման ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ Հայաստան-Արցախ գազատարի անխափան աշխատանքի ապահովման, Շինուհայր-Ստեփանակերտ 110կՎ միակ բարձրավոլտ օդային գծի վերանորոգման և էլեկտրամատակարարման վերականգնման վերաբերյալ»։

Դե մի փոքր զոռ տանք մեր ուղեղներին եւ համադրենք միեւնույն հարցին վերաբերող այս հաղորդագրությունները։

1. Հաագայի դատարանը չի ընդունել, որ Ադրբեջանը խոչընդոտում է Արցախի գազա եւ էլեկտրամատակարարումը, բայց երեք օր անց Ադրբեջանը համաձայնում է երկու հարցն էլ կարգավորել:

2. Այդ ո՞նց է լինում, որ «Հայաստանը բավարար ապացույցներ չի ներկայացնում», բայց Ռուբեն Վարդանյանին աշխատանքից հեռացնելու Ալիեւի պահանջը կատարելուց հետո Ադրբեջանն ինքը համաձայնում է երկու հարցն էլ կարգավորել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728