Լրահոս
Օրվա լրահոսը

Իր նմաններն այն տզրուկներն են, որոնք ծծում են շարքային քաղաքացու արյունը. Հովիկ Աղազարյանը՝ կարտոֆիլ վաճառող քաղաքացու մասին

Մարտ 03,2023 12:52

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն արդեն ներկայացրել է հանցագործության մասին հաղորդում այսօր Տիգրանյան հասցեում կարտոֆիլի առեւտրով զբաղվող մի քաղաքացու հետ ունեցած միջադեպի վերաբերյալ:

«Փոխադարձ քաշքշուկ է եղել, ծեծ չի եղել: Առավոտյան գործի գալիս նկատեցի, որ Տիգրանյան փողոցի երթեւեկելի հատվածի վրա կանգնած մեքենան կարտոֆիլ է վաճառում: Կայանեցի մեքենան, մոտեցա մեքենային, մեջը մարդ չգտա, այս ու այն կողմ էի նայում, մեկ էլ մի քաղաքացի մոտեցավ՝ բա ի՞նչ է եղել: Հարցրի՝ ինչո՞ւ եք այստեղ վաճառում, բա թե լավ եմ անում, ձեր ի՞նչ գործն է: Երբ ներկայացա, որ պատգամավոր եմ, ինձ թե բա սենց, սենց, քաշքշուկի ժամանակ մի մեշոկ կարտոֆիլը թափվեց: Վիրավորական խոսքեր, էդքան բան»,-Aravot.am-ի հետ զրույցում պատմեց պատգամավորը:

Հովիկ Աղազարյանի խոսքով, ինքն արագ զանգահարել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին, վերջինս հայտնել է այդ մասին ոստիկաններին: Ոստիկաններն էլ դեպքի վայրում կրքերը հանդարտեցրել ու առեւտրականին հեռացրել են տարածքից:

Պատգամավորից հետաքրքրվեցինք՝ քաղաքացուց ստացած հայհոյանքները եւ վիրավորական խոսքերը հնարավո՞ր է կապված էին իր կուսակցական պատկանելության հետ. «Չէ, ինքը եւ իր նմանները այն տզրուկներն են, որոնք ծծում են հասարակ ժողովրդի եւ շարքային քաղաքացու ֆիզիկական արյունը, հոգեբանական արյունը, նյութական արյունը, հանգստի արյունը: Ինքը էդ խավի ներկայացուցիչ է 100 տոկոսով, որովհետեւ ոչ մեկը չի կարող իրեն թույլ տալ երթեւեկելի մասի վրա դնի ու առեւտուր անի: Բնականաբար, շարքային քաղաքացին միգուցե դժվարանա փորձել կարգի հրավիրել, ես՝ ոչ: Օգտվելով իմ պատգամավորական մանդատից՝ փորձեցի կարգի հրավիրել, որ նման բաներ չարվեն: Բայց ագրեսիան կար ու դա պայմանավորված չէր, որ ես ՔՊ –ից եմ, ինքը ինձ նույնիսկ չճանաչեց էլ: Էդ տիպի մարդիկ իրենց արյունով գիտեն՝ ոնց անեն, որ լինեն էդ ամեն ինչի տիրականը եւ այլն»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հ․ Գ․ Քննչական կոմիտեն ավելի ուշ հաղորդեց, որ Հովիկ Աղազարյանը տուժող է ճանաչվել, իսկ կարտոֆիլ վաճառող անձը՝ ձերբակալվել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Սահակ Հակոբյան says:

    Տզրուկը ձեր քաղաքական թիմնա վերից վար

  2. Հայ մարդ says:

    Պարզ չէ՞, որ ՔՊ-ական «ժողովրդավարության» պայմաններում Աղազարյան կոչված արտոնյալը տուժող կճանաչվի, որն աչքի է ընկնում Նիկոլին քծնողների խմբակում, իսկ կարտոֆիլ ծախողը կձերբակալվի, պարզ չէ՞, որ ամենաիսկական տզրուկը, որը տռզել է ժողովրդի արյունը պատգամավորական պարգևավճարների տեսքով կուլ տալուց, կարող է զանգել վարչական շրջանի ղեկավարին, որն էլ հպատակի կարգավիճակով ցուցում տա ոստիկաններին, որ ձերբակալեն հասարակ կարտոֆիլ վաճառողին:
    Թուրքի առաջ կռացող էս անողնաշարավորները 4 տարվա ընթացքում դրսում հասան փալասության աստիճանի, իսկ ներսում դարձան լկտիներ ու գիշատիչներ՝ հասարակ մարդկանց ճնշելու, ձերբակալելու և մի հատ էլ պիտակավորելու հարցերում:
    Գիտե՞ք, թե ոնց ենք ձեզանից զզվում…
    Մեր ընդդիմություն կոչվածն էլ իջել է ջրի հատակը ու երևի ադապտացվում է հատակային պայմաններին: Տղերք ջան, գոնե ջրի տակից բարձրախոսով երբեմն-երբեմն հարցրեք. «Ժողովուրդ ջան ո՞նց եք, ամու՞ր եք, պի՞նդ եք»:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031