Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՀՀ-ն այսօր կհյուրընկալի պրոֆեսիոնալ բռնցքամարտի հինգ մենամարտ

Մարտ 03,2023 16:24

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր պրոֆեսիոնալ բռնցքամարտի մեծ երեկո է լինելու: Ռուսական «Պատրիոտ» եւ «ՈւրալԲոքս Պրոումոշըն» ընկերությունները կազմակերպում են հինգ մենամարտ, որոնցում ընդգրկված են նաեւ մեր հանրապետության բռնցքամարտիկներ:

66,7 կգ քաշային կարգում միմյանց դեմ կելնեն հայաստանցիներ Հայրիկ Նազարյանը եւ Ղուկաս Ղուկասյանը, որոնք կմենամարտեն վեց ռաունդ, 90,7 կգ քաշային կարգում՝ Ռավշանբեկ Ջաբբարովը (Ուզբեկստան) եւ Անդրեյ Ստոցկին (Ռուսաստան)՝ չորս ռաունդ, +90,7 կգ՝ Միրզախիջոն Աբդուլլաեւը (Ուզբեկստան) եւ Արտյոմ Սուսլենկովը (Ռուսաստան)՝ վեց ռաունդ, 69,9 կգ՝ Մուզաֆֆար Ռասուլովը (Ուզբեկստան) եւ Լուիս Միգել Բայոնան (Ռուսաստան)՝ վեց ռաունդ:

Երեկոն կեզրափակվի օրվա գլխավոր մենամարտով, որում 10 ռաունդանոց մենամարտում միմյանց դեմ կելնեն +90,7 կգ քաշայիններ, ամերիկացի Մայք Բալոգունը եւ ռուսաստանցի Մուրատ Գասսիեւը:

Երեկ երեկոյան կայացել է բռնցքամարտիկների կշռման արարողությունը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031