Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի քաղաքացիություն ստացած ռուսաստանցի Մուրատ Գասսիեւը նոկաուտով հաղթեց ամերիկացուն

Մարտ 04,2023 13:10 Share

Երեկ ուշ գիշեր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի գլխավոր մենամարտում առաջին ծանր քաշային կարգում Հայաստանի քաղաքացիություն ստացած ռուսաստանցի 29-ամյա Մուրատ Գասսիեւին երկու ռաունդից էլ պակաս ժամանակ պահանջվեց՝  դիպուկ հարվածով նոկաուտի ենթարկելու ամերիկացի Մայք Բալոգունին: Այս հաղթանակով Գասսիեւը նվաճեց WBA Inter-Continental գոտին: Մենամարտից հետո Գասսիեւը լրագրողների հետ ճեպազրույցում շնորհակալություն հայտնեց Հայաստանին իրեն  աջակցելու, մեծ մենամարտեր վերադառնալու հնարավորություն ստեղծելու համար: «Հույս ունեմ, որ իմ առջեւ նոր սահմաններ կբացվեն եւ աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար պայքարելու հնարավորություն կստեղծվի»,-ասաց բռնցքամարտիկը:

Գասսիեւը Երեւանում տոնեց իր  30-րդ հաղթանակը (23-ը՝ նոկաուտով), իսկ Բալոգունը, որ բռնցքամարտ եկել է ամերիկյան ֆուտբոլից, կրեց պրոֆեսիոնալ ռինգում իր առաջին պարտությունը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել