Լրահոս
Օրվա լրահոսը

Իոաննիսյան. Պետական փողեր գրպանածը՝ Հակակոռուպցիոն դատարանի նախագահ

Մարտ 03,2023 18:10 Share

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը

Օրերս հակակոռուպցիոն դատարանի նախագահ նշանակվեց ՀՀ Դատական դեպարտամենտի նախկին վարչության պետ Խաչիկ Ղազարյանը, որը պարզվում է, պետությունից 5,8 միլիոն դրամ էր դե-ֆակտո մսխել՝ կեղծ գործուղումների գնալու միջոցով (հղումը` մեկնաբանությունում):

Մասնավորապես, տարիներ շարունակ, գործուղումը ձևակերպում էին, օրապահիկն ու գիշերակացը ստանում, բայց ոչ մի գործուղման էլ չէին գնում: Ու այդպես հարյուրավոր օրերի գործուղումներ:

Խաչիկ Ղազարյանը, հետո, ստիպված է եղել քրեական գործի սահմաններում վերականգնել պետությանը հասցված 5,8 միլիոն դրամի վնասը: Բայց դատվելու փոխարեն, Խաչիկ Ղազարյանը, նշանակվեց հակակոռուպցիոն դատարանի նախագահ (դատավոր էլ չէ՝ միանգամից նախագահ):

Ու հետո էլ լուրջ-լուրջ քննարկում ենք, թե ինչո՞ւ է կոռուպցիայի համաթիվը վատթարանում ու ինչո՞ւ են միջազգային գործընկերները հակակոռուպցիոն դատարանի ձևավորումից ձեռքերը լվանում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031