Լրահոս
Օրվա լրահոսը

Գնել Սանոսյանն ու դեսպան Քվինը քննարկել են էներգետիկ, հանքաարդյունաբերության, ավիացիոն ոլորտներում  համագործակցության հարցեր

Մարտ 06,2023 23:03

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինին։

Նախարարը ողջունել է դեսպանին, շնորհավորել նրան դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք Հայաստանում։

Քրիստինա Քվինը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար  և ընդգծել, որ պատրաստ է շարունակել և խորացնել արդեն իսկ ձևավորված լավ համագործակցությունը։

Հանդիպման ժամանակ քննարկվել է էներգետիկ, հանքաարդյունաբերության, ավիացիոն ոլորտներում  համագործակցության վերաբերյալ հարցեր։

Նախարարը բարձր է գնահատել նաև ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից իրականացվող Ապակենտրոնացման ծրագիրը, ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությունը՝ էներգետիկ շուկայի ազատականացման ռեֆորմին։

Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031