Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը՝ որպես ամենահյուրընկալ երկիր

Մարտ 07,2023 21:55

Ըստ Euronews.travel կայքի Եվրոպայում ամենահյուրընկալ երկիրը Հայաստանն է: Ուսումնասիրության համար հաշվի են առնվել տարբեր հանգամանքներ՝ սկսած տեղացիների  բարեհամբյուր վերաբերմունքից մինչև տուրիստական ենթակառուցվածքների առկայությունը,ինչպես նաև սահմանային ամենաքիչ սահմանափակումներ ունենալը:

Հայերիս  հյուրընկալ և հոգատար վերաբերմունքի մասին գիտեն շատերը,  տեսարժան վայրերի  բացառիկության  և դրանց կից տուրիստական ենթակառուցվածքների առկայության մասին կարձանագրի յուրաքանչյուր զբոսաշրջիկ, իսկ այցելությունների թվի ավելացման մասին կփաստեն ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի արգելոցներ և արգելոց- թանգարաններ կատարված այցելությունների վիճակագրությունը:

Այն է՝  2023 թ․  փետրվարի տվյալներով   ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»  ՊՈԱԿ-ի մասնաճյուղ արգելոցներում և արգելոց-թանգարաններում այցելությունները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 28 %-ով։

2023 թ․ փետրվարին  այցելությունների ընդհանուր թիվը կազմել է 22942, որից   17852 -ը՝  վճարովի, 5090-ը՝  անվճար։

2022 թվականի նույն ժամանակահատվածի համար գրանցվել է  ընդհանուր

16420 այցելություն, որից վճարովի՝ 11832,  անվճար՝  4588։

 

Կից հղումը՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031