Լրահոս
Օրվա լրահոսը

«Չունենք ագրոնոմ, անասնաբույժ, զոտեխնիկ»․ Սիզավետցի ֆերմերը՝ նախարարին

Մարտ 14,2023 23:45

Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի Սիզավետ գյուղի ֆերմեր Արարատ Պողոսյանը օրերս Գյումրիում տեղի ունեցած բիզնես-ֆորումի ժամանակ մի շատ կարևոր հարց բարձրաձայնեց։

Նա, թվարկելով գյուղատնտեսական ոլորտում մեռնող մասնագիտությունները, խնդրեց պետական աջակցություն, որպեսզի հնարավորություն տան երիտասարդներին անվճար կրթվելու, մասնագետներ դառնալու։

«Այսօր չունենք ագրոնոմ, անասնաբույժ, զոոտեխնիկ, այսօր գյուղացին չգիտի՝ դրանք ինչ մասնագիտություններ են։ Մենք նախկին հողագործ ենք, գյուղատնտես ենք, երբ բացատրում ենք, չեն ընդունում մեր խոսքը, բայց հո գիտենք այդ մասնագիտությունների կարևորությունը, պետք է մեր երեխեքին աջակցել»,-ասաց ֆերմերը։

Նա առաջարկում էր ագրարային համալսարանը դարձնել անվճար՝ վերացող մասնագիտությունների համար։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ի պատասխան՝ նշեց, որ առաջարկել են ագրարային համալսարանում վերականգնել կրթաթոշակները, որպեսզի կարողանան երիտասարդներին ներգրավել։

«Տեսնում ենք, որ մարդիկ չեն գնում, անցած տարի 34 հոգի են ընդունվել, մենք այդ առաջարկն անցած տարի էլ ենք ներկայացրել, հիմա էլ ներկայացնում կառավարությանը, ոչ միայն ագրարային համալսարանում, այլ այն ոլորտներում, որտեղ մասնագետների խիստ պահանջարկ ունենք, մտցնենք կրթաթոշակներ։ Ներգրավենք ուսանողներին այն ոլորտներ, որտեղ պահանջարկը կա, բայց մարդիկ, տարբեր սոցիալական միջավայրային պայմաններից ելնելով, չեն կարող ընդունվել»,-ասաց Վահան Քերոբյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031