Լրահոս
Օրվա լրահոսը

Թմրաշրջանառության դեմ պայքարի շրջանակներում Արցախում իրականացվում է ամենօրյա ուժեղացված ծառայություն

Մարտ 19,2023 11:30

ՆԳՆ ոստիկանությունը ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարի շրջանակներում, հանրապետության տարածքում իրականացնում է ամենօրյա ուժեղացված ծառայություն։

Մարտի 17-ին ոստիկանության քրեական հետախուզության վարչության և Շուշիի շրջանային բաժնի ծառայողները` ստացված տեղեկությունները համատեղ իրացնելիս, թմրամիջոցներ ապօրինի պահելու կասկածանքով, բերման են ենթարկել Ստեփանակերտ քաղաքի 44-ամյա բնակիչ Ա.Հ.-ին։

Անձնական խուզարկությամբ վերջինիս բաճկոնի գրպաններում և ձեռքին գտնվող պայուսակում թվով 6 փաթեթի մեջ հայտնաբերվել է ընդհանուր 12.84 գրամ թմրամիջոցին նմանվող չորացված և մանրացված բուսական զանգված և 1 հատ կաթուցիչ շագանակագույն նստվածքով։

Ստուգմամբ զբաղվում է Քրեական հետախուզության վարչությունը։

Վարչությունը միաժամանակ հորդորում է, զերծ մնալ ապօրինի թմրաշրջանառությանն առնչվող հակաօրինական արարքներից՝ հակառակ դեպքում կենթարվեք քրեական պատասխանատվության։

ՀՀ ՆԳՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031