Լրահոս
Օրվա լրահոսը

Այնինչ Նիկոլն անում է ճիշտ հակառակը, եւ նրա համաձայնությամբ Կոսովոն անկախացնող նույն գեոպոլիտիկ շրջանակներն առաջ են քաշում Արցախը լուծարելու ծրագիրը. Աշոտյան

Մարտ 20,2023 13:48

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը

Բաքու-Ստեփանակերտ VS Բելգրադ-Պրիշտինա

Վերջին օրերին միջազգային քաղաքական ուշադրությունը կենտրոնացած էր նաև Սերբիա-Կոսովո երկխոսության վրա, որի շրջանակներում Սերբիայի նախագահ Վուչիչը հանդիպել էր Կոսովոյի վարչապետ Կուրտիին և քննարկել երկկողմ հարաբերությունների մի շարք հանգրվանային հարցեր՝ Արևմուտքի հովանու ներքո:

Ինչո՞վ է սա հետաքրքիր մեզ:

  1. Կոսովոյի անկախացման գործընթացը, որ մեկնարկել էր 2008 թվականից, կիսատ է մնացել նախևառաջ Սերբիայի դիմադրության, և դրա հետ շաղկապված այլ աշխարհաքաղաքական խաղացողների ներգրավմամբ: ԵՄ-ի ներսում նույնպես 5 երկիր չի ճանաչում Կոսովոն:

Ստեղծված աշխարհաքաղաքական գերլարված վիճակում Արևմուտքը փորձում է,  նոր ճնշումներ բանակցելով Սերբիայի հանդեպ, հանգուցալուծել այս հարցը:

  1. Կոսովոյի անկախացման գործընթացը, իհարկե, խարսխված է գեոպոլիտիկ շահերի վրա, սակայն իր բովանդակային հիմնավորումների մեջ պարունակում է բազմաթիվ թեզեր, որոնք կարող են առ այսօր օգտագործվել հայկական կողմից՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի համատեքստում:

Այս ամենը առավել ընդգծելի է դառնում հիմա Արցախի հարցում Նիկոլի դավաճանական քաղաքականության համատեքստում:

  1. Սերբ ժողովուրդը կազմակերպված և բուռն դիմադրում է Կոսովոն ճանաչելու արևմտյան ճնշումներին:

Մեզանում տիրող ապատիայի ֆոնին սա լավ օրինակ է ազգային հարցերի շուրջ պահպանել պասիոնարությունն ու դիմադրել գլոբալ պրեսինգին, այնպես էլ «ավելի լավ կյանքի» գայթակղությանը, քանզի ԵՄ-ն փորձում է մտրակից բացի կիրառել ԵՄ անդամության բլիթը Սերբիայի նկատմամբ:

Այս և մի շարք այլ հատկանիշներով կարելի էր օգտվել նաև Կոսովոյի շուրջ զարգացումների տրամաբանությունից թե Արցախից հրաժարվելու դեմ դիմադրության կազմակերպման, թե, եթե ունենայինք նորմալ իշխանություն, արտաքին դիվանագիտական խոսույթի մեջ այս կոնտենտը օգտագործելու համար:

Երբ Նիկոլի շուրթերով մեզ հրամցվում է Բաքու-Ստեփանակերտ երկխոսության գաղափարը, ապա դրան կարելի կլիներ համաձայնել, եթե թե Հայաստանի իշխանությունները, թե նրանց աշխատանքով՝ արտաքին աշխարհը, այդ ձևաչափին վերաբերվեր այնպես, ինչպես Բելգրադ-Պրիշտինա բանակցությունների բովանդակությանը:

Այնինչ Նիկոլը անում է ճիշտ հակառակը, եւ նրա համաձայնությամբ Կոսովոն անկախացնող նույն գեոպոլիտիկ շրջանակները առաջ են քաշում Արցախը լուծարելու ծրագիրը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031