Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակի սյանը, որը թեքվել և փակել էր երթևեկությունը

Մարտ 21,2023 15:17

Մարտի 21-ին, ժամը 02։29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Չարենցի փողոցի թիվ 59 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակի սյանը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ «Infiniti G35» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ա.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի գովազդային վահանակին, որը թեքվել և երկկողմանի փակել է երթևեկությունը։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, պարեկային ծառայության աշխատակիցների հետ համատեղ դուրս բերել ավտոմեքենան և իջեցրել գովազդային վահանակը. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի, իսկ ժամը 11։30-ից՝ երկկողմանի։

ՀՀ Ներքին գործերի նախարարության

փրկարար ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031