Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվային մտահոգում է կողմերի անպատրաստակամությունը՝ հանգուցալուծում գտնել Լաչինի միջանցքի իրավիճակին. Զախարովա

Մարտ 23,2023 16:29

Մոսկվայի մոտ մտահոգություն է առաջացնում Լեռնային Ղարաբաղում միջադեպերի թվի և թշնամական հռետորաբանության աճը, ինչպես նաև Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակին հանգուցալուծում գտնելու կողմերի անպատրատակամությունը: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մենք ելնում ենք նրանից, որ խաղաղության գործընթացին այլընտրանք չկա: Այդ հարցում մենք վճռական ենք և վերահաստատում ենք մեր դիրքորոշումը: Մենք կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել իրենց հայտարարություններում և գործողություններում»,- ասել է Զախարովան:

Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս հայ-ադրբեջանական կարգավորման բոլոր ուղղություններով բանակցությունները վերսկսելու օգտին, այդ թվում՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակում, սահմանազատում, խաղաղության պայմանագրի նախապատրաստում, մտավորականների և խորհրդարանականների հանդիպումներ:

Զախարովան անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական կարգավորման գործում Արևմուտքի ներգրավվածությանը՝ նշելով, որ դրական դերակատարություն այդ գործում իրենք չեն տեսնում:

«Մշտապես հարցնում են՝ ինչպես եք գնահատում Արևմուտքի ներգրավվածությունը կարգավորման գործում: Հենց նրանք հայտնվեցին, միանգամից առաջ եկան մեծ խնդիրներ: Եվ խաղաղության ու օգնելու ցանկության բառերի հետևում մենք իրական իրավիճակում տեսնում ենք Արևմուտքի հայտարարությունների ճիշտ հակառակը: Եվս մեկ լրացուցիչ շտրիխ իրական պատկերում»,- ասել է Զախարովան:

Հարցին, թե ինչպես կգնահատի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ, Զախարովան ասել է, որ այդտեղ մեկնաբանելու բան չկա, և որ «Արևմուտքի մասնակցությունը հակամարտության կարգավորման գործում որևէ կերպ չի դրսևորվում:

«Չէ՞ որ դա պետք է որևէ դրսևորում ունենա, մենք պետք է տեսնենք հաջողություններ, որոնք նրանք բերել են իրենց գործունեության արդյունքում: Այստեղ դրանք պարզապես չկան: Կարելի է ասել ամեն ինչ, ինչ հնարավոր է: Բայց նրանց կառուցողական դերի վերաբերյալ փաստ կարծես թե չկա: Հենց այդպես ենք դրան վերաբերվում»,- ասել է Զախարովան:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031