Լրահոս
Օրվա լրահոսը

Էլինա Դանիելյանը եւ Աննա Սարգսյանը պայքարում են Եվրոպայի առաջնության մեդալի համար

Մարտ 28,2023 23:44

Չերնոգորիայի Պետրովաց քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի կանանց 23-րդ անհատական առաջնությունում կայացան նախավերջին՝ 10-րդ տուրի պարտիաները։

Հայաստանի վեց ներկայացուցիչներից հաղթանակ տարան առաջատարների շարքում ընթացող Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը եւ Մարիամ Մկրտչյանը, ընդ որում, Մարիամը՝ ադրբեջանցի Գունայ Մամմադզադայի նկատմամբ։

Մեդալի համար պայքարող մեր մյուս շախմատիստուհին՝ Աննա Սարգսյանը, ոչ-ոքի արեց, իսկ Սուսաննա Գաբոյանը եւ Պոլինա Կոբակը պարտություն կրեցին։

Վերջին տուրից առաջ Էլինանն եւ Աննան 7,0-ական միավորով, համապատասխանաբար,  6-րդ եւ 9-րդ հորիզոնականներում են, Լիլիթ Մկրտչյանը եւ Մարիամ Մկրտչյանը 6,5-ական միավորով ընթանում են երկրորդ տասնյակում, Սուսաննա Գաբոյանը 5,0 միավորով 64-րդն է, իսկ Պոլինա Կոբակը 4,0 միավորով տեղ է զբաղեցնում 103-րդ հորիզոնականում։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031