Լրահոս
Օրվա լրահոսը

Քիշնևի քաղաքապետի հետ զրույցում Գարեգին Երկրորդը կարևորեց խաղաղության և կայունության հաստատման գործում միջազգային հանրության զորակցությունը

Մարտ 29,2023 18:17

Մարտի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Քիշնևի (Մոլդովայի Հանրապետություն) քաղաքապետ Իոն Չեբանի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ ընդգծեց, որ նմանօրինակ այցելություններն իրենց կարևոր նպաստն են բերում երկու երկրների բարեկամական կապերի առավել ամրապնդմանն ու գործակցության զարգացմանը։ Նորին Սրբությունը գոհունակությամբ հաստատեց, որ դեռևս վաղ միջնադարից Մոլդովայում կայք հաստատած հայ ժողովրդի զավակները կարողացել են կազմակերպել իրենց ազգային և հոգևոր կյանքը՝ կարևոր ներդրում բերելով երկրի զարգացման գործում: Հայոց Հովվապետը նշեց, որ այսօր էլ Մոլդովայի փոքրաթիվ հայ համայնքը շարունակում է հաջողություններ արձանագրել տարբեր ոլորտներում՝ վայելելով Մոլդովայի իշխանությունների, նաև Քիշնևի քաղաքապետարանի բարյացակամ  վերաբերմունքն ու հոգատարությունը։

Նորին Սրբությունն անդրադարձավ նաև Մոլդովայում ստեղծված դարավոր հայ հոգևոր-մշակութային ժառանգության պահպանությանը, ներկայում գործող երկու եկեղեցիներին, ինչպեսև Հայոց Եկեղեցու դերակատարությանը հայ ինքնության պահպանման գործում։

Իր հերթին քաղաքապետ Իոն Չեբանը Հայոց Հայրապետին տեղեկացրեց Հայաստան այցի նպատակների, ձևավորված գործակցության և Երևանի քաղաքապետարանի հետ նախանշվող ծրագրերի մասին։ Քաղաքապետը գոհունակությամբ հիշատակեց հայկական համայնքի հետ ջերմ հարաբերությունների մասին։

Զրույցի ընթացքում խոսվեց նաև տարածաշրջանում առկա լարված իրավիճակի, Հայաստանի ու Արցախի առջև ծառացած անվտանգային հիմնախնդիրների մասին, խաղաղության և կայունության հաստատման գործում կարևորվեց միջազգային հանրության, ի մասնավորի բարեկամ երկրների զորակցությունը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին     

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031