Լրահոս
Օրվա լրահոսը

«Մհեր Սահակյանը փախնող տղա չի». Հայկ Մամիջանյան

Մարտ 31,2023 18:45

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԱԺ-ում միջադեպ է եղել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի եւ ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի միջեւ, որի արդյունքում Վարդանյանի ունքը պատռվածք է ստացել, իսկ Մհեր Սահակյանը բերման է ենթարկվել ոստիկանություն:

Այս առնչությամբ լրագրողների հետ զրույցում «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ասաց. «Երեկ ՀՀ սուվերեն տարածք մուտք են գործել Ադրբեջանի զինված ուժերը՝ արդեն որերորդ անգամ՝ 2021-ի մայիսին, նոյեմբերին, 22-ի սեպտեմբերին ու երեկվա տեղի ունեցած պատասխանը ուժայինների կողմից, որը ԱԱԾ-ի անլուրջ հայտարարությունն էր ու այսօրվա տեղի ունեցածի արձագանքը ոստիկանության կողմից: Կարծում եմ, եթե այն պատրաստակամությունը եւ այն ֆանատիզմը, որով ՔՊ-ականներին է փորձում պաշտպանի ուժային համակարգը, այդ նույն տրամաբանությամբ իրականացվեր ՀՀ սուվերեն սահմանների հանդեպ, մենք այս իրավիճակում չէինք լինի»:

Ինչ վերաբերում է միջադեպին, Հայկ Մամիջանյանն ասաց. «Նիստի վարողը բարձր եւ գոռալով ու անհարգալից է խոսել Մհեր Սահակյանի ու ընդդիմադիր պատգամավորների հետ, ինչին ի պատասխան հորդորել է չգոռալ: Կոնֆլիկտներ լինում են աշխարհի երեւի բոլոր պառլամենտներում, բայց ուզում եմ զուգահեռ տանել, երբ Վահագն Ալեքսանյանը հարձակվել էր «Հայաստան» խմբակցության պատգամավորի վրա, ես չեմ հիշում, որ ոստիկանությունը բեմադրված շոուով իրեն դուրս բերեր ԱԺ-ից ու ձերբակալեր»:

ՔՊ-ականները վստահեցնում էին, որ Մհեր Սահակյանը հարվածելուց անմիջապես հետո փախուստի է դիմել, թաքնվել ԱԺ շենքում: Հայկ Մամիջանյանն արձագանքեց. «Մհեր Սահակյանը բերման է ենթարկվել ա՛յ այս սենյակից, ի՞նչ փախնելու մասին խոսք կարող էր գնալ: Ինչ վերաբերում է Մհեր Սահակյանին, նրան ճանաչում եմ շատ վաղուց, շատ տարբեր էքստրեմալ իրավիճակներում ենք հայտնվել իրար հետ դեռեւս փողոցային պայքարի ժամանակ իրար հետ ու Մհեր Սահակյանը փախնող տղա չի: Թե ով ինչ է ասում, ինձ շատ քիչ է հետաքրքրում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031