Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Բախվել են մի քանի ավտոմեքենաներ․ վիրավորներից մեկը հղի կին է

Ապրիլ 09,2023 19:14

Ապրիլի 9-ին, ժամը 16։02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է վառելիքի արտահոսք։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Ա․ Շ․, ծնված 1966 թ․, ուղևոր՝ Ն․ Ֆ․, ծնված 1973 թ․), «Nissan Tiida» (վարորդ՝ Հ․ Ղ․, ծնված 1972 թ․), «VAZ-2121» (վարորդ՝ Վ․ Խ․, ծնված 1983 թ․) և «Nissan Tiida» (վարորդ՝ Թ․ Մ․, ծնված 1989 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ կան տուժածներ։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ն․ Ֆ․-ն հոսպիտալացվել է «Նաիրի» ԲԿ, իսկ Թ․ Մ․-ին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն․ վերջինս հոսպիտալացվել է «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն»։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930