Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ պաշտոնավարման ժամկետը լրացել էր». Վահան Տեր-Ղեւոնդյանը պարզաբանում է, թե ինչու տնօրեն չէ

Ապրիլ 11,2023 15:54

«Ազգ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը գրել էր, որ Ռուբեն Վարդանյանի հրավիրած փետրվարյան համաժողովի համար տարածք տրամադրելու համար Մաշտոցյան Մատենադարանի տնօրենը հրաժեշտ է տվել պաշտոնին:

«Վերջին 4-5 տարիներուն առկայ են լարուած յարաբերութիւններ Պետութեան եւ Եկեղեցիին միջեւ, մինչդեռ առանց Պետութեան մասնակցութեան կամ համաձայնութեան անկարելի է, ձախողութեան դատապարտուած է համահայկական տարողութեան որեւէ նախաձեռնութիւն, ինչպէս եղաւ Ռուբէն Վարդանեանի հրաւիրած վերջին՝ փետրուարեան համաժողովը, որ մնաց անհետեւանք, ապարդիւն, անշուշտ եթէ «արդիւնք» չհամարենք այն, որ Մատենադարանի յարգարժան տնօրեն Վահան Տէր Ղեւոնդեանը հրաժարեցուեցաւ իր պաշտօնէն՝ իր տնօրինած շէնքին սրահը համաժողովի կազմակերպիչներուն վարձակալութեամբ տրամադրած ըլլալուն համար…»,-գրել էր պարոն Ավետիքյանը:

Aravot.am-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց Մատենադարանի նախկին տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանից: Նա հետեւյալը փոխանցեց. «Իմ պաշտոնավարման ժամկետը լրացել էր: Նշանակվել է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Կհայտարարվի տնօրենի նոր ընտրություն, հետո կտեսնենք… »:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Վահան Տեր-Ղեւոնդյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930