Լրահոս
Օրվա լրահոսը

Կոչ եմ արել չեխ գործընկերներին՝ գործադրել բոլոր հնարավոր ջանքերը ՀՀ սուվերեն տարածքների նկատմամբ ադրբեջանական ագրեսիան զսպելու ուղղությամբ․ Արթուր Հովհաննիսյան

Ապրիլ 13,2023 15:37 Share

ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի տելեգրամյան գրառումը

Որպես Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար, այսօր նամակով դիմել եմ Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի իշխող խմբակցության և Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մարեկ Բենդային։

Ներկայացրել եմ Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչների կողմից ապրիլի 11-ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում իրականացրած հերթական սադրանքի վերաբերյալ։

Կոչ եմ արել չեխ գործընկերներին՝ գործադրել բոլոր հնարավոր ջանքերը ՀՀ սուվերեն տարածքների նկատմամբ ադրբեջանական ագրեսիան զսպելու ուղղությամբ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել