Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽ գրասենյակի ղեկավարի հետ ի թիվս այլ հարցերի՝ խոսեցինք ՀՀ ներքաղաքական խնդիրներից և հանձնաժողովի խայտառակ նիստում Մարդու իրավունքների պաշտպանի ընտրությունից. Թագուհի Թովմասյան

Ապրիլ 13,2023 16:49

Իմ գործընկերոջ՝ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի հետ ապրիլի 12-ին հյուրընկալեցինք Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գլխավոր տնօրինության մարդու իրավունքների, արդարադատության և իրավական համագործակցության ստանդարտների սահմանման վարչության ղեկավար Նիկոլա-Դանիելե Կանջեմիին և Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և կենսաբժշկության բաժնի ղեկավար Լորանս Լվոֆֆին:

Անդրադարձ կատարեցինք Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին, արցախահայության առջև ծառացած կարևորագույն խնդիրներին՝ այս համատեքստում կենսական անհրաժեշտություն համարելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը։

Ընդգծեցինք Եվրոպայի խորհրդի ու ՀՀ խորհրդարանի համատեղ աշխատանքի կարևորությունն ու մեր երկրում կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների և էթիկական սկզբունքների եվրոպական ստանդարտների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման անհրաժեշտությունը՝ հայտնելով մեր պատրաստակամությունը՝ համագործակցելու նշված ոլորտներում։
Ի թիվս այլ հարցերի` խոսեցինք Հայաստանի ներքաղաքական խնդիրներից և համապատասխան հանձնաժողովի խայտառակ նիստում Մարդու իրավունքների պաշտպանի ընտրությունից:

Հ․Գ․ Շնորհակալություն տիկին Շմիդտին հետաքրքիր նվերի՝ Տիգրան Սարգսյանի «Չմատնող կանայք» գրքի համար։

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի ԹՈՎՄԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930