Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվան գործադրում է բոլոր ջանքերը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրման համար. Մատվիենկո

Ապրիլ 14,2023 19:07

Ռուսաստանը գործադրում է բոլոր ջանքերը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրման համար: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:

«Ռուսաստանն արել է և շարունակում է անել հնարավոր ամեն բան, որպեսզի հնարավորինս արագ ստորագրվի խաղաղության պայմանագիրը՝ եռակողմ համաձայնագրի շրջանակում, որը ժամանակին ստորագրել են երեք պետությունների ղեկավարները»,- ասել է Մատվիենկոն ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանից հետո տեղի ունեցած ճեպազրույցում, որին մասնակցում էին նաև Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը և Ադրբեջանի նրա գործընկեր Սահիբա Գաֆարովան:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930