Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Մինչև տարեվերջ պատրաստ կլինի մետրոյի «Աջափնյակ» կայարանի ամբողջական նախագիծը. Տիգրան Ավինյան

Ապրիլ 18,2023 14:47

Մինչև տարեվերջ պատրաստ կլինի մետրոյի «Աջափնյակ» կայարանի ամբողջական նախագիծը․ չցանկանալով հնչեցնել շինարարության արժեքն՝ այս մասին Երևանի ավագանու այսօրվա նիստում ասաց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով ավագանու անդամ Սերգեյ Գյոզալյանի այն դիտարկմանը, թե ՀՀ կառավարության ու Երևանի քաղաքային բյուջեից մոտ 5 մլն. ԱՄՆ դոլարի կարգի գումար է հատկացրել մետրոպոլիտենի նախագծա-նախահաշվարկային աշխատանքներին, որից «Աջափնյակ» կայարանին մոտ 100 մլն. դրամ է տրվելու։

Ավինյանի պարզաբանմամբ, նախագծման համար ՀՀ կառավարությունը հատկացրել է 1,1 մլրդ դրամ, ևս 700 մլն դրամ՝ քաղաքային բյուջեից, նախագծման առաջին փուլն արդեն հանձնվել է, իսկ երկրորդ և երրորդ փուլերը միաժամանակ են իրականացվում։

Նա հավաստիացրեց, որ շուտով կհայտարարվի նաև մետրոյի «Սուրմալու» կայարանի նախագծման մրցույթը ու ճարտարապետական տեսանկյունից շատ խիստ հսկողություն կսահմանվի, որպեսզի այս նոր կայարանը ևս համահունչ լինի մետրոպոլիտենի գործող կայարանների ճարտարապետական ոճին, և՛ ֆունկցիոնալ, և՛ գեղագիտական տեսանկյունից:

Ավինյանը որպես հաջորդ նպատակ անվանեց մետրոյի «Նազարբեկյան» կայարանի կառուցումը` վստահեցնելով, որ սա նախընտրական խոստում չէ, այլ մետրոյի զարգացման հայեցակարգ, որը ՀՀ կառավարության և քաղաքային իշխանությունների զարգացման ռազմավարության մեջ է։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության մարտի 1-ի նիստի ժամանակ մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցման վերաբերյալ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի խոսքը լրացնելիս՝ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել էր, որ բացի Աջափնյակի կայարանից, քննարկում են նաև «Փեթակի» տարածքում գտնվող հատվածում ևս մեկ կայարան ստեղծելու հարցը:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930