Լրահոս
Օրվա լրահոսը

«Եկել-ձայնագրել է հեղափոխական թիմի նիստը, տարել-տվել Սերժ Սարգսյանին»․ Նիկոլ Փաշինյան

Ապրիլ 18,2023 19:30

«Հիշո՞ւմ եք Սերժ Սարգսյանն իմ մասնակցությամբ մի ձայնագրություն հրապարակեց։ Ոչ մեկ չասաց, թե ով է դա ձայնագրել։ Ո՞նց է ձայնագրել։ Կարո՞ղ է նախկինում նա մեր խմբակցության անդամ է եղել, հիմա էլ ուրիշ․․․մեկ էլ մեծ-մեծ խոսում են բարոյականությունից։ Եկել մեր ցուցակով դառել է պատգամավոր։ Եթե չասեմ, որ ականջից բռնել-դարձրել ենք պատգամավոր։ Կյանքում կարա՞ր պատգամավոր դառնար»,- ԱԺ արտահերթ նիստում այսօր ՀՀ կառավարության ծրագրի կատարման 2022թ․-ի ընթացքի մասին զեկույցի քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա շարունակեց․ «Եկել-ձայնագրել է հեղափոխական թիմի նիստը, տարել-տվել Սերժ Սարգսյանին, ու մի հատ էլ այսօր հոխորտում է, գետինն էլ չի մտնում։ Կողքից էլ չեն ասում՝ դու ո՞վ ես։ Պատկերացնո՞ւմ եք բարոյական կերպարը։ Չէ՜, էսօր ո՞նց կարա հոխորտա։ Դրսերում հոխորտացողները նիստերի դահլիճում չեն երեւում։ Այդ մարդուն ես չեմ տեսել։ Երբ ման եմ գալիս, դահլիճում չեմ գտնում։ Փորձագետներն այդ ձայնագրությունը ներկայացրին մեր դեմ, բայց իրականում մեզ օգնեց, որովհետեւ բացահայտեց ճշմարտության մի կտոր»։

Հիշեցնենք, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը 2021թ․ հունիսին հրապարակեց մի ձայնագրություն՝ փաստելու համար, որ Նիկոլ Փաշինյանը դիտավորյալ տապալել է բանակցային գործընթացը։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930