Լրահոս
Օրվա լրահոսը

Դիլիջանի ամենամեծ գյուղում կոյուղագիծ է կառուցվում

Ապրիլ 19,2023 23:03

Տավուշի մարզի Դիլիջան համայնքի ամենամեծ գյուղը մեկ ամսից նոր կոյուղագիծ կունենա: Այս մասին Aravot.am-ին հայտնեց Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը: «Տասնամյակներ շարունակ կոյուղագիծ չունեցող Հաղարծին գյուղի առաջնային խնդիրը հանգուցալուծվում է: Դիլիջան համայնքի  միջոցներով գյուղում նոր կոյուղագիծ է կառուցվում: Աշխատանքների կատարման համար Դիլիջանի համայնքապետարանի կողմից 31 մլն. դրամ է հատկացվել»,- նշեց Սարգսյանը:

Հավելենք, որ չնայած աշխատանքների բարդություններին, կոյուղագիծը պատրաստ կլինի մայիսին:

Լիա ՃԱՂԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930