Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախաձեռնելու եմ Թագուհի Թովմասյանին անվստահություն հայտնելու գործընթաց»․ Հովիկ Աղազարյան

Ապրիլ 20,2023 18:30

«Հանձնաժողովի հայտնի նիստից հետո ես ասացի, որ նախաձեռնելու եմ․․․նախ ներողություն եմ խնդրում մեր խմբակցության ղեկավարից, որ բացում եմ, բայց նախաձեռնելու եմ Թագուհի Թովմասյանին անվստահություն հայտնելու գործընթաց։ Հետո նախաձեռնել եմ։ Ամենայն հավանականությամբ՝ հարցն առաջիկայում խմբակցությունում կդառնա քննարկման առարկա»,-ԱԺ արտահերթ նիստում կառավարության ծրագրի կատարման 2022թ․-ի ընթացքի մասին զեկույցի քննարկման ժամանակ այսօր հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ նիստերի դահիճում այսօր քաշքշուկ տեղի ունեցավ այն բանից հետո, երբ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտարարեց, որ քաղաքական ակցիա է իրականացնում եւ չի իջնելու ամբիոնից ու այլեւս չի հանդուրժելու իշխանության ստերը։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, որը լեզվակռվի մի դրվագում բղավում էր՝ «պետք լինի՝ կթքեմ», ներս էր հրավիրել ՊՊԾ աշխատակիցներին, որոնք ընդդիմադիր պատգամավորներին քաշքշելով՝ ազատել էին ԱԺ ամբիոնը։

Հովիկ Աղազարյանը նշեց․ «Թագուհի Թովմասյանը հավանաբար տեղյակ լինելով այդ մասին՝ սարքեց այս շոուն երկու նպատակով։ Որ ճնշում գործադրի մեր խմբակցության որոշ գործընկերների հանդեպ եւ որ հանրությանը ցույց տա, որ համարձակ ելույթ ունեցավ»։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930