Լրահոս
Օրվա լրահոսը

Հռիփսիմե Խուրշուդյանը ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ նվաճեց

Ապրիլ 22,2023 22:23

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, 87 կգ քաշային Հռիփսիմե Խուրշուդյանը երկամարտի 227 կգ արդյունքով (107+120 կգ) բրոնզե մեդալ է նվաճել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնության մրցումային նախավերջին օրը: Հռիփսիմե Խուրշուդյանը փոքր բրոնզե մեդալներ է նվաճել նաև պոկում և հրում վարժություններում:

Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Մարգարիտա Առաքելյանը երկամարտի 196 կգ արդյունքով զբաղեցրել է 7-րդ տեղը: Պոկում վարժությունում Առաքելյանը գրանցել է 85 կգ արդյունք, իսկ հրում վարժությունում՝ 111 կգ:

Այս քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել է Նորվեգիայի ներկայացուցիչ Էյլա Ամենա Կոանդան՝ երկամարտի 272 կգ արդյունքով (117+155 կգ), իսկ արծաթե մեդալին արժանացել է Ուկրաինայի ներկայացուցիչ Անաստասիա Մանյևսկան՝ երկամարտի 238 կգ արդյունքով (108 + 130 կգ)։

Մարզուհիներն առանձին վարժություններում ևս արժանացել են փոքր ոսկե և փոքր արծաթե մեդալներին համապատասխանաբար:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930