Լրահոս
Օրվա լրահոսը

Լավաշի դիմանկարներից մինչեւ սիրառատ հացարարում

Ապրիլ 23,2023 20:00

«Երեմյան Փրոջեքթս»-ը նախաձեռնել և իրականացրել է «Լավաշի դիմանկաներ. հայկական հացը ֆոտոպատումներում» խորագիրը կրով ցուցադրություն, որը տեղի է ունեցել խորհրդանշական վայրում՝ «Լավաշ» ռեստորանում։

«Տասնամյակից ավել ամեն օր տեղացի և օտարերկյա հյուրերին ներկայացնում ենք թոնրի լավաշի թխման գործընթացը, ինչը շատ կարևոր ենք համարում, քանի որ դա շատ գեղեցիկ ավանդույթ և արարողակարգ է։ Այս նախաձեռնությամբ մենք շարունակում ենք հայկական խոհանոցի ճանաչելիության բարձրացմանն ուղղված մեր նախաձեռնությունների շարքը՝ հավատարիմ մնալով հայկական հյուրընկալության ավանդույթների պահպանման մեր առաքելությանը։

Այս անգամ որոշեցինք անդրադառնալ հայկական լավաշին, հացարարման գործըթնացին։ Մեր փորձառու ու հմուտ հացթուխներ՝ տիկին Նվարդի, Գայանեի, Կարինեի և լուսանկարչի հետ միասին ստացանք լավաշի դիմանկարները»,- նշեց «Երեմյան Փրոջեքթս» ընկերության PR բաժնի ղեկավար Անահիտ Գևորգյանը։

Միջոցառման հյուրերից ազգագրագետ Ռուզաննա Ծատուրյանի խոսքով. «Լավաշի տարբեր անվանումները խոսում են լավաշի՝ երկար տարիներ գոյություն ունեցած ավանդույթի մասին, որովհետև ինչը ճարդիկ լավ են ճանաչում, անգամ մանրուքներին են անուններ տալիս»։

Լավաշի դիմանկարներից առանձնանում էր հատկապես սրտիկ-լավաշի դիմանկարը, որի նկարագրությունում գրված է. «Լավաշ, որում ոչ միայն ներդրված է սեր և սիրտ, այև պատկերված է. հաճախ են թոնրից պատահաբար դուրս գալիս տարբեր պատկերներով լավաշներ. այս նկարում անակնկալ պատկերը սիրո խորհրդանիշ սիրտն է:

Հացթուխ Նվարդ Վարդանյանն ընդգծեց, որ հացարարման գործում կարևորը հենց սերն է:

Գ. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930