Լրահոս
Օրվա լրահոսը

Սգո երթ, հիշատակի և ոգեկոչման արարողություն Տավուշի մարզկենտրոն Իջևանում (ֆոտոշարք)

Ապրիլ 24,2023 17:21

Հայոց Եղեռնի 108-րդ տարելիցին սգո երթ, հիշատակի և ոգեկոչման արարողություն տեղի ունեցավ մարզկենտրոն Իջևանում: Միջոցառումը սկսվեց քայլերթով: ՏԻՄ-ի, հոգևորականության, մտավորականության, ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները և զինվորականները միասնական երթով շարժվեցին դեպի Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր, ծաղիկներ և ծաղկեպսակներ դնելով՝ հարգանքի տուրք մատուցեցին անմեղ զոհերի հիշատակին: Բաց խորանում մատուցվեց սուրբ և անմահ պատարագ`  նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Հնչեց Աղոթք առ Աստված նրանց հոգիների հանգստության համար և Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ՝ ամբողջ աշխարհին:

Լիա Ճաղարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930