Լրահոս
Օրվա լրահոսը

Սլավոնականի կողմից տրվելիք դիպլոմների օրինականությունը վտանգված է

Ապրիլ 27,2023 21:44

Կրքերը Սլավոնական համալսարանում չեն հանդարտվում: Ուսանողների հետ պարտադրված հանդիպման ժամանակ Դարբինյանը հստակեցրեց, որ այլեւս չի լինելու համալսարանի ռեկտոր՝ վերջինից բխող հետեւանքներով: Այդ հետեւանքներից ուսանողների համար ամենից անհանգստացնողն այս տարի տրվելիք ավարտական դիպլոմների օրինականության ճակատագիրն է:

Բանն այն է, որ Համալսարանում չի կարող լինել օրինական ճանապարհով նշանակված ռեկտորի պաշտոնակատար, քանի որ այն նախատեսված չէ Հիմնադիր փաստաթղթերով՝ ով պարտավոր է ստորագրել ավարտական բոլոր փաստաթղթերը:

Այս մասին հայտարարել է ՌԴ բարձրագույն կրթության եւ գիտության փոխնախարարը, սակայն Համալսարանում շշուկներ են պտտվում, որ, չնայած իրավական արգելքներին, ռուսական Հիմնադիրը պարտադրում է անօրինական՝ Հիմնադիր փաստաթղթերով չնախատեսված, պաշտոնակատարի նշանակումը:

Այս հանգամանքն առաջացրել է ավարտական կուրսերի ուսանողների եւ նրանց ծնողների զայրույթը, ամենօրյա ռեժիմով ծնողները զանգում են Համալսարան, որպեսզի պարզեն իրենց երեխաների դիպլոմների ճակատագիրը: Մտահոգված ծնողներին որեւէ մեկը չի կարողանում հոդաբաշխ պատասխան տալ. Համալսարանում չգիտեն Հիմնադիրների վերջնական որոշման մասին:

Ավելին, ըստ Համալսարանում շրջանառվող լուրերի, ավարտական կուրսերի ուսանողներն ու ծնողները պատրաստվում են սկսել մի նոր ստորագրահավաք՝ ուղղված Հիմնադիրներին, պաշտպանելու իրենց իրավունքներն ու իրենց երեխաների ճակատագիրը:

Անհանգստացած ծնողներից մեկը, ով հասկանալի պատճառներով ցանկացավ անհայտ մնալ, վրդովված հայտնեց, որ թույլ չի տա որեւէ մեկին խաղալ իր երեխայի ապագայի հետ, ինչպես նաեւ չի հանդուրժի իր կողմից վճարված ուսման վարձի փոշիացումը եւ վճարած ահռելի վարձի դիմաց ինչ-որ անօրինական թղթի տրամադրումը:

 

Արտաշես Ահարոնյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930