Լրահոս
Օրվա լրահոսը

Գրիգոր Մինասյան․«Հայաստանում թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն ավելացել է, քանի որ տնտեսական, զբոսաշրջության աճով այդ ռիսկերն ավելանում են»

Մայիս 04,2023 13:50

«Միջազգային փորձը ցույց է տալիս, որ աշխարհում թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն ավելացել է,  քանի որ պլանտացիաներն են ավելացել աշխարհում»,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ անդրադառնալով երեկ ԱԺ-ում հնչած ցուցանիշներին, ըստ որոնց՝ ՀՀ-ում թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն աճել է։

Մինասյանի ներկայացմամբ՝ «Հայաստանում այդ ցուցանիշը մի քիչ ավելացել է,  որովհետեւ տնտեսական աճի եւ զբոսաշրջության կտրուկ աճի, միլիոններով են սկսել գալ Հայաստան, դրա հետ ռիսկերն ավելանում են։ Նորմալ է, բայց դրա համար ունենք ՆԳՆ, ավելի լավ գործող եւ զարգացող պարեկային ծառայություն եւ շատ արագ կտեսնեք՝ ինչ արդյունավետ է սկսում գործել»։

Հանցագործությունների ավելացման մասին էլ Մինասյանն ասաց՝ անցյալում շատ հանցագործություններ ուղղակի չէին  բացահայտվում․ «Նույնիսկ չէին արձանագրվում, դրանք լատենտային էին, ոչ ոք չէր իմանում դրանց մասին։ Հիմա քանի որ սիստեմը սկսում է լավ աշխատել, բնականաբար, հանցագործություններն  ավելի շատ են արձանագրվում։ Եթե առաջ չէր բացահայտվում կոռուպցիոն հանցագործութունը, դա չէր նշանակում, որ կոռուպցիա չկար»։

Հարցին՝ նախկինում Սերժ Սարգսյանի մասնակցությամբ ՀՀԿ խորհրդի նիստերին էիք մասնակցում, դուք արձանագրո՞ւմ էիք կոռուպցիայի դեպքերը, Մինասյանը պատասխանեց՝ «Ես արձանագրող չինովնիկ չեմ եղել, իմ մտահոգությունը միշտ բարձրաձայնել եմ»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031