Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվի, եւ քրեական գործը չի կարճվի․Դատարանը մերժեց պաշտպանի միջնորդությունը

Մայիս 05,2023 12:52 Share

Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, այսօրվա դատական նիստում մերժեց Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի պաշտպան Արամ Օրբելյանի միջնորդությունը։ Արամ Օրբելյանը միջնորդություն էր ներկայացրել Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու եւ քրեական գործը կարճելու մասին։

Մեղադրող դատախազի ելույթից հետո Արամ Օրբելյանը առարկություն ներկայացրեց՝ նշելով․ «Խնդրում եմ մեր միջնորդությունը բավարարել, եւ այս գործը չհասցնել Եվրոպական դատարան»։

Դատարանն անցավ խորհրդակցության սենյակ, որտեղից վերադառնալով՝ դատավոր Դոլմազյանը տեղեկացրեց, որ Ռուբեն Վարդազարյանի պաշտպանի միջնորդությունը մերժվում է։

Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդազարյանը մեղադրվում է արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար։ Ըստ մեղադրանքի՝ 2019թ. հուլիսին նա, լինելով ԲԴԽ նախագահ, կատարել է Սահմանադրությամբ եւ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով իրեն տրված լիազորությունների հետ չկապված գործողություններ եւ պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ միջամտել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Սիմոնյանի կողմից արդարադատության իրականացմանը։ Մասնավորապես, նա «Signal» հավելվածով զանգել է իրեն ու պահանջել, որ փոխի «Ալավերդցի Վահագնի»՝ Վահագն Աբգարյանի հանդեպ կիրառված խափանման միջոց կալանավորումը։ Այս մասին հաղորդում հետագայում ներկայացրել է հենց Անդրանիկ Սիմոնյանը, որը հետո նշանակվեց եւ մինչեւ այժմ պաշտոնավարում է որպես ԱԱԾ պետի տեղակալ։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031