Լրահոս
Օրվա լրահոսը

Այս ցինիզմը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ պաշտոնապես թուրք չինովնիկներին չեն տրվի առնվազն հետևյալ պարզաբանումները. Գևորգ Դանիելյան

Մայիս 05,2023 17:34

Իրավաբանական գիտությունների դոկտոր, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը

Ըստ լրատվության՝ Թուրքիայի խորհրդարանի նախագահը, հայկական ավիաընկերությունների համար օդային տարածքը փակելը պատճառաբանել է Նեմեսիսի հուշակոթողի բացմամբ:

Այս ցինիզմը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ պաշտոնապես թուրք բարձրաստիճան չինովնիկներին չեն տրվի առնվազն հետևյալ պարզաբանումները՝

ա) Նեմեսիսի մասնակիցները ոչ միայն չեն դատապարտվել, այլև արդարացվել են, այդ թվում՝ Սողոմոն Թեհլերյանը,

բ) զոհված բոլոր թուրք պաշտոնյաները, այդ թվում՝ թալեաթը, 1919-21 թթ. հենց թուրքական զինվորական տրիբունալների կողմից դատապարտվել են մահապատժի՝ էթնիկ շարժառիթներով զանգվածային բնաջնջումներ կազմակերպելու և իրացնելու մեղադրանքով: Կոնկրետ Թալեաթը Գերմանիայում է թաքնվել՝ կեղծված անձնագրով, ներկայանալով իբրև Ալի Բեյ,

գ) թուրքական իշխանությունները, անտեսելով իրենց դատական ատյանների երբևէ չբեկանված դատավճիռները, շարունակում են հերոսացնել ոճրագործներին, անվանակոչում են բազմաթիվ մշակութային հաստատություններ, պողոտաներ և այլն: Վերջերս անգամ առաջարկել էին Հայաստան-Թուրքիա դեռևս չբացված անցակետը անվանակոչել թալեաթի անունով: Ընդ որում, 1930-31 թթ. միակ բանը, որ արել են դատավճիռների հետ կապված, այն է, որ բոլոր դատավորներին գլխատել են …

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031