Լրահոս
Օրվա լրահոսը

Այս տարվա 1-ին եռամսյակում ՀՀ այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 81.2%-ով

Մայիս 05,2023 18:45

Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան է այցելել 451,850  զբոսաշրջիկ։ Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների, ՀՀ այս տարվա առաջին եռամսյակում ՀՀ այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 81.2%-ով։

2022 թվականի առաջին եռամսյակում մեր երկիր այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է 249, 361։

Հայաստան այցելուների մեծ մասը կամ 55․18%-ը՝ Ռուսաստանից է։ Ըստ այդմ՝ այս տարվա հունվար-մարտին ՀՀ այցելած 451,850 զբոսաշրջիկներից  237, 040-ը Ռուսաստանի Դաշնությունից են։ ՌԴ-ից նախորդ տարվա հունվար-մարտին Հայաստան է այցելել 108,976

Վիճակագրական կոմիտեն ցուցանիշները ներկայացնում է ըստ երկրի քաղաքացիության։ Այդ տվյալների համաձայն, ՌԴ-ից հետո մեր երկիր այցելությունների բարձր ցուցանիշն ապահովել են ՀՀ քաղաքացիությամբ (կամ գուցե երկքաղաքացիությամբ) այցելությունները՝ այս տարվա հունվար-մարտին՝ 74,186  նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 56, 519։

Նույն ժամանակահատվածում Վրաստանից ՀՀ այցելությունների թիվը կազմել է 53,707, նախորդ տարվա առաջին եռամսյակում Վրաստանից այցելությունների թիվը կազմել է 24, 158։

Այս տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Իրանից այցելությունների թիվը շատ չի աճել, ընդամենը 2167-ով ավել զբոսաշրջիկ է այցելել։ Այսինքն՝ եթե նախորդ տարվա առաջին եռամսյակում Իրանից մեր երկիր է այցելել 23, 291 մարդ, ապա այս տարվա հունվար-մարտին՝ 25,458։

Հաջորդն  այցելուների քանակով Ֆիլիպիններն է։ Այս երկրից այցելություններն աճել են 2.9  անգամ։ 2023-ի առաջին եռամսյակում Ֆիլիպիններից Հայաստան է այցելել է 5,981 մարդ, նախորդ տարի նույն ժամանակահատվածում՝ 2,036 մարդ։

Այցելություններով Ֆիլիպիններին հաջորդում է Ուկրաինան։ Այս երկրից ՀՀ այս տարվա առաջին եռամսյակում այցելել է 5,705 զբոսաշրջիկ, նախորդ տարի նույն ժամանակահատվածում՝  4,027։

Հնդկաստանից 4,809 զբոսաշրջիկ է այցելել ՀՀ այս տարվա հունվար մարտին, իսկ 2022-ի հունվար-մարտին՝ 2,207, ԱՄՆ-ից այս տարվա առաջին եռամսյակում՝ 4,797, 2022-ի առաջին եռամսյակում 3,917 այցելություն, Բելառուսից՝ 2023-ի առաջին եռամսյակում՝ 3,425, 2022-ի առաջին եռամսյակում՝ 2,853։

Թուրքիայից նույնպես քիչ չեն այցելությունները։ Այս տարվա հունվար-մարտին Թուրքիայից Հայաստան զբոսաշրջիկների այցելությունները կազմել են 2,712, նախորդ տարի նույն ժամանակահատվածում՝ 1,244։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031