Լրահոս
Օրվա լրահոսը

«Սև Այգի». Արցախին նվիրված բացօթյա ցուցահանդես Փարիզի սրտում

Մայիս 08,2023 23:23

Ս․թ․ ապրիլի 5-ից մայիսի 8-ը Փարիզի քաղաքապետարանի նախաձեռնությամբ,  Ֆրանսիայի մայրաքաղաքի սրտում՝ քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող Սեն-Ժակ աշտարակի պարիսպների վրա ներկայացվեց ֆրանսիահայ լուսանկարիչ և ռեժիսոր Ալեքսի Պազումյանի «Սև Այգի» (Le jardin noir) խորագիրը կրող բացօթյա ցուցահանդեսը։

Ցուցահանդեսի ընթացքում բազմահազար փարիզաբնակների և զբոսաշրջիկների ուշադրությանը ներկայացվեց հեղինակի կողմից 2016 թվականից ի վեր, այդ թվում նաև՝ հետպատերազմյան շրջանում, Հայաստանում և Արցախում արված լուսանկարների շարքը։ Իր գործերում հեղինակն ընդգծել էր արցախահայության երկարատև և աննահանջ պայքարը հայրենի հողում իր գոյության իրավունքի համար։

Ցուցահանդեսի պաշտոնական բացումը տեղի ունեցավ Ապրիլի 24-ին՝ Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանի, Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանի, Փարիզի փոխքաղաքապետեր Առնո Նգաչայի, Անուշ Թորանյանի, ինչպես նաև Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի ղեկավարության և ֆրանսահայ տարբեր գործիչների մասնակցությամբ։

Հեղինակն այցելուներին ներկայացրեց Արցախին նվիրված ցուցահանդեսի կազմակերպման նպատակը և յուրաքանչյուր լուսանկարում արտացոլված մարդկային պատմությունը։

 

ՀՀ դեսպանություն Ֆրանսիայում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031