Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Շահինյանի քրեական վարույթով անցնում է նաև Երվանդ Զախարյանը․ «Ժողովուրդ»

Մայիս 10,2023 10:24

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Արաբկիր վարչական շրջանի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանի քրեական վարույթով անցնում է նաեւ Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը: Մեզ հայտնի դարձավ, որ նրա դեմ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳՎ վարչությունում հարուցվել է հանրային քրեական հետապնդում:

Ինչպես Հովհաննես Շահինյանն էր հայտնել, ոստիկանության Երեւան քաղաքի գլխավոր վարչության մի խումբ աշխատակիցներ այցելել են իր ծնողների բնակարան, որպեսզի, քննիչի որոշման համաձայն, ձերբակալեն Շահինյանին, թեեւ վերջինս արդեն տեւական ժամանակ է՝ բացակայում է երկրից: Նշենք, որ Հովհաննես Շահինյանին ձերբակալելու որոշում է կայացվել նրան հետագայում կալանավորման տանելու նպատակով, բայց կալանքի միջնորդությունը դատարանը մերժել է:

Մեղադրանքը փողերի լվացման հոդվածով է, ձերբակալության նպատակն ազատության մեջ գտնվող մեղադրյալին կալանավորման ներկայացնելն է, որը Հակակոռուպցիոն դատարանի կողմից մերժվել է, կալանավորման որոշում չի կայացվել:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031