Լրահոս
Օրվա լրահոսը

Ու էլ ի՜նչ Արցախ, ի՜նչ Բրյուսել, ի՜նչ մնացած ամեն ինչ: Միայն՝ սուպեր կոկային ու մուղամ Սարգիս․ «Փաստ»

Մայիս 18,2023 08:30

Արագածյան (դե, Արարատը արդեն մեծն Փաշինյանն արգելել է) դաշտի վրա բացվում էր մայիսյան շքեղ առավոտներից մեկը: Արևը շողում էր, բայց սառը, դողահարույց քամիներ էին փչում: Բազմույթն ինքնամոռաց քննարկում էր… տխուր աչքերով երգեր արտասանող մի անձնավորության մեղադրանքներն առ այն, որ Կոմիտասը ժամանակին ջնջել է մուղամի նոտաներն ու համաշխարհային երաժշտության այդ անկրկնելի գոհարը դաժանաբար խլել մեզանից: Ճիշտ է, այդ դեպքում հարց է ծագում, թե «մենք» ասելով՝ արտասանաերգողն ո՞ւմ կամ ի՞նչ ազգության նկատի ունի, եթե «մուղամն» իրենն է համարում: Այ, այս կարգի բուռն քննարկումներ էին ծավալվել ու շարունակում են ծավալվել:

Ու դա մի հասարակության մեջ, որին դրանից բառացիորեն մեկ օր առաջ տեղեկացրեցին, որ իր երկրի ղեկավար համարվողը լիովին համաձայն է, որ թշնամին ջարդուխուրդ անի իր ողնաշարը, կտրի իր կենսագոյության ու անվտանգության հիմնական երաշխիք Արցախը․․․ Այ, եղավ Բրյուսելում նրա ու Ալիևի հանդիպումը, որի հետևանքով, ինչպես և կանխատեսում էին մի շարք սթափ մեկնաբաններ, Նիկոլ Փաշինյանը գործնականում ուրացավ Արցախը, այն ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ: Դրան հաջորդեց վիրտուալ սոցհարթակների ու ցանցերի հայկական տիրույթում անեծք-հայհոյանք-վրդովմունքի ալիքն ու՝ վերջ:

Ընդամենը մի քանի ժամ, առավելագույնը՝ մեկ օր: Բավական էր, որ «կողքից» Կոմիտասի մասին վերը կիսամեջբերյալ արտահայտությունը հնչեր եթերում, շատերը համերաշխորեն շեղվեցին դեպի այդ կողմ: Իբր դա քիչ էր, Իտալիայում էլ բռնեցին ու համարյա 3 տոննա կոկային հայտնաբերեցին Էկվադորից Հայաստան ուղարկվող մի քանի տասնյակ տոննա բանանի արկղերի միջակայքում: Նման աննախադեպ խմբաքանակի թեման անհնար էր բաց թողնել: Միանշանակ: Ու էլ ի՜նչ Արցախ, ի՜նչ Բրյուսել, ի՜նչ մնացած ամեն ինչ: Միայն՝ սուպեր կոկային ու մուղամ Սարգիս:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Նկարը՝ Նարեկ Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031