Լրահոս
Օրվա լրահոսը

Կբարձրանա ԱՄՆ ոչ ներգաղթային վիզաների որոշ տեսակների համար նախատեսված վճարի չափը

Մայիս 22,2023 17:04
viza

ԱՄՆ պետքարտուղարությունն ամբողջ աշխարհում նախատեսում է 2023թ․ մայիսի 30-ից բարձրացնել ոչ ներգաղթային վիզաների որոշ տեսակների համար նախատեսված վճարի չափը։

Բիզնեսի կամ զբոսաշրջության համար նախատեսված B1/B2 տեսակի վիզաների և առանց միջնորդագրի տրվող ոչ ներգաղթային վիզաների՝ ուսանողական, փոխանակման այցելուների վիզաների համար նախատեսված վճարը 160 ԱՄՆ դոլարի փոխարեն այժմ կլինի 185 ԱՄՆ դոլար։ Միջնորդագրի վրա հիմնված ոչ ներգաղթային վիզաների (H, L, O, P, Q և R տեսակի վիզաներ ժամանակավոր աշխատողների համար) վճարը 190 ԱՄՆ դոլարի փոխարեն կլինի 205 ԱՄՆ դոլար։ Ավելացել է նաև E տեսակի վիզաների վճարը` 205 ԱՄՆ դոլարից դառնալով 315 ԱՄՆ դոլար:

Հավելյալ տեղեկությունների ու վիզաների վճարների մասին մանրամասներն այստեղ:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031