Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենագրքառատ տոնը սկսված է

Մայիս 26,2023 14:19

Գրքի երևանյան միջազգային փառատոնի շրջանակներում` Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնն իր դռներն էր բացել ընթերցասեր հասարակության առջև։ Մեկը մյուսին հաջորդող շնորհանդեսները անցնում էին մարդաշատ դահլիճում։

Այդ շնորհանդեսների մեջ իր ուրույն տեղն ուներ Վաչե Սարգսյանի «Ակեղդամա» վեպի երկու հատորների` «հավերժական սառածություն. Նամակներ Սոնյա Կարոլին» և«Անկրկնելի պատմություն» ներկայացումը։

Գիրքը աքսորական գրողի`Վաչե Սարգսյանի գրչին է պատկանում. գրքում նա ներկայացրել է իր և իր աքսորական ընկերների ճամբարային կյանքը։

Հովհաննիսյան ինստիտուտի հետազոտողներ Սիրանուշ Դվոյանը և Նարե Սահակյանը, որոնք գրքի կազմողն ու սրբագրիչն էին, ներկայացրին գրքի ստեղծման պատմությունը, դժվարությունները և գրողի կյանքը։

«Գրքի հրատարակման հիմնական նպատակները 2-ն են, առաջինն այն է, որ մենք այս  գրականության մասին  ոչինչ չգիտենք և այս գիրքը սովետական ժամանակաշրջանի  հիմնաքարային փորձառություններից մեկն է և ի վերջո, ինչպես մենք պետք է հասկանանք թե ինչի մեջ ենք ապրում, երբ չգիտենք թե ինչ է եղել»,-նշեց հետազոտող Սիրանուշ Դվոյանը։

Գիրքը հրատարակել է Աշոտ Հովհաննիսյան հետազոտությունների ինստիտուտը Վաչե Սարգսյանի ընտանիքի աջակցությամբ։

Անուշ Հայրիյան
ՀՊՄՀ, Լրագրություն 2-րդ կուրս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031