Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանը սատարում է հայ-ադրբեջանական խաղաղության բանակցությունները. Ղարիբաշվիլի

Հունիս 01,2023 16:30

Վրաստանը սատարում է խաղաղ բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև, դրանք համապատասխանում են ամբողջ Հարավային Կովկասի շահերին: Այս մասին Մոլդովայում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

«Վրաստանի դիրքորոշումն ու դերը շատ չեզոք և անկանխակալ է մեր տարածաշրջանում կայունություն և խաղաղության ամրապնդման համատեքստում: Մենք հիանալի հարաբերություններ ունենք ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ: Վրաստանը 2021թ. կատարեց շատ կարևոր և, ըստ էության, առաջին հաջող միջնորդությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև զինված հակամարտությունից հետո: Մենք աջակցում ենք երկու երկրների միջև խաղաղ երկխոսությանը և բանակցություններին: Ես կարծում եմ, որ դա բխում է մեր տարածաշրջանի շահերից»,- ասել է Ղարիբաշվիլին լրագրողներին:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930