Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Ալեքսանյանը «Օրրանի» փոքրիկների համար շեֆ-խոհարար էր դարձել

Հունիս 01,2023 19:33

Ավանդաբար հունիսի 1-ին Արմինե եւ Րաֆֆի Հովհաննիսյանների հիմնադրած «Օրրան» բարեգործական կազմակերպությունում հետաքրքիր է նշվում  Երեխաների պաշտպանության միջազգային օրը, փոքրիկները միշտ հայտնի հյուրեր են ունենում: Այս տարին եւս բացառություն չէր:

Այս հունիսի 1-ին էլ «Արմենիա Մարիոթ»  հյուրանոցի աշխատակիցները ճանաչված անհատների հետ միասին բուրգերներ պատրաստեցին փոքրիկների համար: Գյումրիից հատուկ «Օրրան» էր ժամանել Օլիմպիական խաղերի եռակի մեդալակիր, Եվրոպայի եւ աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, որն էլ ստանձնել էր այս տարվա տարվա շեֆ-խոհարարի դերը։ Նա կարեւորեց «Օրրանի» դերակատարությունը՝ երեխաներին  անհոգ մանկություն ապահովելու առումով:

«Շատ կարեւոր է աջակցել երեխաներին, լինել նրանց կողքին, լսել իրենց նպատակների, խնդիրների մասին ու փորձել լուծել դրանք: Իմ կարծիքով, մենք պարտավոր ենք լսել երեխաներին, նաեւ հաշվի նստել իրենց հետ»,-ասաց Արթուր Ալեքսանյանը:

«Օրրանը» 23 տարեկան է, եւ 23 տարի մենք մեծ շուքով տոնում ենք այս օրը…Մեր երեխաները շատ են սիրում հյուրեր ընդունել: Նրանք ամբողջ տարին սպասում են այսօրվան: Իրենք հատուկ խնդրել էին, որ այս տարի Արթուրը իրենց հյուրը լինի»,-ասաց Արմինե Հովհաննիսյանը: Բացի չեմպիոնից, «Օրրանի»  հարկի ներքո հավաքվել էին նաեւ ճանաչված արտիստներ, հեռուստատեսության դեմքեր, հանրային գործիչներ: Հունիսի 1-ը բնականաբար չէր կարող անցնել՝ առանց փոքրիկների նվերների:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930