Լրահոս
Օրվա լրահոսը

Ցավալիորեն, մարդկությունը ձախողում է իր պարտականությունը՝ ապահովելու այն, ինչին երեխաները արժանի են. ԱՀ ՄԻՊ

Հունիս 01,2023 23:55 Share
Աջակցեք aravot.am-ին

ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը գրում է.

«Այսօր նաև քառօրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական ռմբակոծությունների հետևանքով զոհված Վաղարշակ Գրիգորյանի, 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված Վիկտորյա Գևորգյանի և արցախյան շարժման ընթացքում ադրբեջանական ագրեսիաներին զոհ գնացած հարյուրավոր երեխաների օրը պետք է լիներ։

Մենք անհերքելի պատասխանատվություն ունենք երեխաների պաշտպանության համար։ Հակամարտությունների ժամանակ երեխաներն ամենախոցելի խումբն են։ Երեխաների հիմնարար իրավունքները, ներառյալ նրանց կյանքի իրավունքը, ընտանիքի և համայնքի հետ լինելու իրավունքը, առողջության իրավունքը, անձնային զարգացման իրավունքը, դաստիարակվելու և պաշտպանվելու իրավունքը երաշխավորված են միջազգային կոնվենցիաներով և հատուկ ուշադրություն են պահանջում։

Սակայն, ցավալիորեն, մարդկությունը ձախողում է իր պարտականությունը՝ ապահովելու այն, ինչին երեխաները արժանի են»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել