ՄԱԷ-ում ընթացող շախմատի Dubai Open 2023 բաց մրցաշարում խաղացվել է վեց տուր։ Ուժեղագույնների «A» խմբում հանդես եկող Հայաստանի ներկայացուցիչներից գրոսմայստեր Շանթ Սարգսյանը հաղթանակ է տոնել 4,5 միավորով միացել է առաջատարների խմբին՝ տեղ զբաղեցնելով 7-րդ հորիզոնականում։ Այժմ նա ընդամենը կես միավոր է զիջում միանձնյա առաջատարին։
Հաղթանակ է տարել նաեւ Արթուր Դավթյանը։ Մամիկոն Ղարիբյանն ու Մարիամ Մկրտչյանը բաժանել են միավորը եւ միայն Էմին Օհանյանն է այս տուրում անհաջողության մատնվել։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ