Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Պետրակովը ազգային հավաքական է հրավիրել 28 ֆուտբոլիստի

Հունիս 03,2023 13:55

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թ. առաջնության որակավորման փուլի առաջիկա երկու հանդիպումներին նախապատրաստվելու նպատակով ընտրանի հրավիրել է 28 ֆուտբոլիստի, որոնց անունները հրապարակել է: Նրանք են:

Դարպասապահներ. Օգնյեն Չանչարեւիչ (Ալաշկերտ), Արսեն Բեգլարյան (Ուրարտու), Ստանիսլավ Բուչնեւ (Փյունիկ):

Պաշտպաններ. Վարազդատ Հարոյան (Աստանա, Ղազախստան), Կամո Հովհաննիսյան (Աստանա, Ղազախստան), Գեորգի Հարությունյան (Կրասնոդար, Ռուսաստան), Նաիր Թիկնիզյան (Լոկոմոտիվ, Մոսկվա, Ռուսաստան), Անդրե Չալըշըր (Բրոմապոյկարնա, Շվեդիա), Ժիրայր Մարգարյան (Ուրարտու), Էրիկ Փիլոյան (Ուրարտու), Դավիդ Դավիդյան (Փյունիկ), Սերգեյ Մուրադյան (Նոա), Տարոն Ոսկանյան (Ալաշկերտ), Ստյոպա Մկրտչյան (ԲԿՄԱ):

Կիսապաշտպաններ/հարձակվողներ. Էդուարդ Սպերցյան (Կրասնոդար, Ռուսաստան), Խորեն Բայրամյան (Ռոստով, Ռուսաստան), Տիգրան Բարսեղյան (Սլովան, Սլովակիա), Վահան Բիչախչյան (Պոգոն, Լեհաստան), Ժիրայր Շաղոյան (ԲԿՄԱ, Սոֆիա, Բուլղարիա), Լուկաս Սելարայան (Քոլամբուս Քևյու, ԱՄՆ), Արտակ Դաշյան (Փյունիկ), Հովհաննես Հարությունյան (Փյունիկ), Ուգոչուկվու Իվու (Ուրարտու), Վբեյմար Անգուլո (Ալաշկերտ), Արթուր Սերոբյան (Արարատ-Արմենիա), Հրանտ-Լեոն Ռանոս (Բորուսիա, Մյունխենգլադբախ, Գերմանիա), Նորբերտո Բալեկյան (Բոկա Խունիորս, Արգենտինա), Արթուր Միրանյան (Ալաշկերտ):

Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 8-ից 14-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ ֆուտբոլի ակադեմիայում, որից հետո Կմեկնի Ուելս, որտեղ հունիսի 16-ին կհանդիպի այդ երկրի ընտրանու հետ: Դրանից երեք օր անց՝ հունիսի 19-ին, արդեն Երեւանում, մեր ֆուտբոլիստները  կհյուրընկալեն Լատվիայի հավաքականին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930