Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ անկլավները չեն առաջացել հեղափոխությունից հետո, այդ անկլավները միշտ էլ եղել են»․ Տավուշի մարզպետ

Հունիս 06,2023 14:18

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ «անկլավների» մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:

«Այդ անկլավները չեն առաջացել հեղափոխությունից հետո, այդ անկլավները միշտ էլ եղել են»,- ասաց նա։

«Բազմիցս այդ հարցի մասին խոսվել է եւ վարչապետի, եւ մեր քաղաքական թիմի անդամների կողմից։ Մենք բոլորս գիտեք, որ դա գաղտնիք չէ, ամեն ինչ թափանցիկ է։ Կոնկրետ այդ մասով այս պահին բանակցություններում ոչինչ տեղի չի ունենում։ Երբ կլինի, հանրությանը տեղյակ կպահենք»,- ասաց նա։

Հարցին, թե այսինքն՝ իր կարծիքով կա՞ն «անկլավներ», որոնք պետք է հանձնվեն, Տավուշի մարզպետը պատասխանեց․ «Ինչպես մենք ունենք տարածքներ Ադրբեջանի տիրապետության տակ, նույնն ունենք նաեւ եւ Տավուշի մարզում, եւ ՀՀ տարբեր հատվածներում։ Վարչապետը բազմիցս շեշտել է, բացատրել է, այդ հարցը լուծվելու է սահմանազատման ու սահմանագծման ընթացքում։ Ես գյուղերի անուններ չեմ կարող տալ, այս պահին ավելացնելու ոչինչ չունեմ»։

Դիտարկմանը, որ այդ տարածքներն Ադրբեջանին անցնելու դեպքում Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչները կենսական խնդիրների առաջ են կանգնելու, Ղալումյանը պատասխանեց․ «Ինչպես նրանք ունեն, այնպես էլ մենք ունենք նման խնդիր, այսինքն՝ նույն խնդիրներն ունեն նաեւ ադրբեջանցիները, որովհետեւ մեր հողերից մեծ քանակություն գտնվում է Ադրբեջանի տիրապետության տակ։ Միայն Բերքաբերի հատվածում մոտ 950 հեկտար գտնվում է Ադրբեջանի տիրապետության տակ։ Իսկ ընդհանուր, եթե խոսքը վերաբերում է խաղաղության պայմանագրին, մնացած բոլոր հարցերը լուծելի են»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930