Լրահոս
Օրվա լրահոսը

Հրապարակվեց նախկին դատավոր Արուսյակ Ալեքսանյանի եւ փաստաբան Էրիկ Ալեքսանյանի մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը

Հունիս 07,2023 18:10 Share
Աջակցեք aravot.am-ին

Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ այսօր շարունակվեց Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի նախկին դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, փաստաբան Էրիկ Ալեքսանյանի եւ Արուսյակ Ալեքսանյանի նախկին օգնական Թամարա Պետրոսյանի գործով դատական նիստը, որի ընթացքում հանրային մեղադրող Արմեն Գեւորգյանը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը:

Պաշտպանական կողմը իրավունք ունի հանդես գալու պատասխան ելույթով, բայց քանի որ նիստի սկզբում Արուսյակ Ալեքսանյանի փաստաբան Անդրանիկ Մանուկյանը դատարանին տեղեկացրել էր, որ ինքը նույն դատարանում ավելի ուշ մեկ այլ դատական նիստի պետք է մասնակցի եւ խնդրել իրեն այդ հնարավորությունը տալ, նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը կկայանա հունիսի 14-ին, ժամը 14:30-ին, որի ժամանակ պաշտպանական կողմը կարտահայտի իր դիրքորոշումը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: