Լրահոս
Օրվա լրահոսը

Վահանավանքում Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը «Հայր Մերն» էր երգում (ֆոտոշարք)

Հունիս 10,2023 22:57

Aravot.am-ի տեսախցիկը Կապանի Վահանավանքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցում պատարագի ժամանակ արձանագրեց, թե ինչպես է Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը «Տերունական աղոթքը» երգում։ Նա նաեւ հաղորդություն ստացավ։

«Մեր օրերում նաեւ հավատքով պիտի ուժեղանանք, նաեւ հավատքով միասնական դառնանք։ Ուզում եմ, որ չհեռանանք մեր քրիստոսասեր հավատքից, նաեւ ուրախ եմ, որ Վահանավանքում միշտ հավատացյալներ եւ ուխտավորներ են լինում»,- մեզ հետ զրույցում նշեց Մանվել Փարամազյանը։

Հունիսի 10-ը Հայաստանում նշվում է՝ 301 թ․Սուրբ Գրիգոր Լուսավորչի՝ Խոր Վիրապից դուրս գալու հիշատակության օրը։ Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ տեր Մակար վրդ. Հակոբյանի օրհնությամբ «Սուրբ Գրիգոր Լուսավորչի ելն ի Վիրաբ» տոնի օրը հռչակվել է նաեւ Վահանավանքի ուխտի օր։ Վահանավանքում Մեղրիի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Ռաֆայել քահանա Խաչիկյանի ձեռամբ եւ թեմի հոգեւոր հայրերի մասնակցությամբ այսօր մատուցվեց Սուրբ ու Անմահ պատարագ։ Վահանավանք մարզի տարբեր համայնքներից բազմաթիվ ուխտավորներ էին եկել։ Նշենք, որ պատարագին մասնակցեցին Կապան համայնքի ղեկավարի տեղակալներ Գոռ Թադեւոսյանը, Մեսրոպ Արզումանյանը, Փարամազյանը եւ վանքի այս տարվա խաչքավոր Սմբատ Մարտիրոսյանը։


Անցած տարի մեծ հանդիսավորությամբ նշվեց Վահանավանքի հիմնադրման 1111 ամյակը։ Վահանավանքը միջնադարյան վանական համալիր է։  Հիմնադրվել է   Բաղք գավառի իշխան Ձագիկի որդի Վահանի կողմից, որից էլ ստացել է իր անունը։ Վանական համալիրի առաջին կառույցը՝ սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, կառուցվել է 911 թվականին, ավելի ուշ՝ 11-րդ դարի երկրորդ կեսին, Վահանավանքի մոտ կատարվում են նոր կառուցումներ, մեծ եկեղեցուց 25 մետր հեռու կառուցվում է մի ավելի փոքր եկեղեցի՝ սուրբ Աստվածածինը։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930