Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՛չ «ներկաների», ո՛չ «նախկինների» հետ հույսեր չեն կապում․ «Հայացք Երևանից»

Հունիս 11,2023 23:00

2018-ին տեղի ունեցավ այն, ինչը չէր հաջողվում մինչ այդ. պոպուլիզմը՝ ի դեմս փողոցից եկած «հեղափոխականների», հաղթանակեց, որովհետեւ նրանք իրավիճակին համարժեք կարգախոսներ էին բերել՝ վերականգնել արդարությունը, իսկ թալանածը «վերադարձնել ժողովրդին»: Եղան սուտ խոստումներ, ցուցադրական «բռնոցիներ», ձեւական դատավարություններ, սակայն «թալանի» վերաբերյալ որեւէ դատական գործ այդպես էլ իր տրամաբանական ավարտին չհասավ: Ավելին՝ մի քանի հայտնի օլիգարխներ մտան «հեղափոխական» թիմ, դարձան պատգամավորներ, մյուսները հպատակվեցին նոր իշխանությանը, սակայն հանրության շրջանում «թալանի» մասին խոսույթը շարունակվում է, որովհետեւ գործող իշխանության հենարանը հենց այն մարդիկ են, որոնք սպասում են սոցիալական արդարությանը:

Այժմ փոխադարձ ատելությամբ լի, պառակտված, թշնամական հատվածների բաժանված հասարակությունը, որտեղ մեկը մյուսին «թալանչի» ու «դավաճան» է պիտակում, սպասում է, թե ով է բերելու իր պատկերացրած արդարությունն ու ազգային համերաշխությունը եւ որտեղից է փչելու փոփոխությունների սյուքը: Ո՛չ «ներկաների», ո՛չ «նախկինների» հետ հույսեր չեն կապում: Հույսը իրատեսական ծրագրերով, հայեցակարգով, ճանապարհային քարտեզով «զինված», ազգին սպառնացող գոյութենաբանական աղետը սանձելու կամքով օժտված երրորդ ուժն է, որի առաջարկի նկատմամբ սոցիալական պատվերն օրեօր մեծանում է:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930